Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման` քննիչն ապացույց է կեղծել առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով

Մարտ 23,2017 12:28

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ:
Այսպես, ըստ քրեական գործով ձեռք բերված նյութերի` մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում գործով տուժող Արամ Ա.-ն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Միքայել Զ.-ի մոտ ցուցմունք է տվել այն մասին, որ 25.10.2015թ.-ին Հենրիկ Բ.-ն և Գևորգ Բ.-ն, ներս մտնելով բուքմեյքերական գրասենյակ, կրակոցներ են արձակել իր և ընկերների ուղղությամբ` պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ:

Սակայն 08.03.2017թ.-ին նույն քրեական գործի նախաքննության ընթացքում Արման Ա.-ն հրաժարվել է վերը նշված ցուցմունքից և, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ քննիչը հարցաքննության արձանագրությունում ներառել է դեպքի հանգամանքների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ: Մասնավորապես, ըստ Արման Ա.-ի, հարցաքննության ընթացքում ինքը չի հայտնել, թե, իբր, գրասենյակում տեսել է իր և ընկերների ուղղությամբ կրակոցներ արձակած Հենրիկ Բ.-ին ու Գևորգ Բ.-ին: Բացի այդ, Արման Ա.-ն նշել է, որ նույն արձանագրության երկրորդ և երրորդ էջերում առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել:

Այսպիսով, քննիչի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031