Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կներգրավվեն

Մարտ 23,2017 12:22

Մարտի 22-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացած Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ ներդրումային համաժողովի շրջանակներում Հիդրո Կորպորացիա ընկերությունների խմբի և Estekshaf Investment Company միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման Փոխըմբռնման հուշագիր:

Հիդրոկորպորացիայի հիմնադիր Գրիգոր Առաքելյանի դիտարկմամբ սույն Հուշագիրը հիմք է հանդիսանալու առաջիկայում կողմերի միջև կնքվող համագործակցության պայմանագրի համար:  «Բանակցում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամասշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման շուրջ՝ մի քանի փուլերով: Ծրագրերի նպատակն է իրականացնել արտադրողականության ցածր մակարդակ և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված ՓՀԷԿ-երի արդիականացում»,-նշեց Գ. Առաքելյանը:

«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031