Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Համատիրություններում ոչ պատասխանատվություն կա, ոչ էլ կառավարման որակ»

Մարտ 23,2017 12:19

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բազմաբնակարանային շենքերի կառավարման ոլորտի խնդիրներին: Վարչապետն ասաց, որ առկա համատիրությունների մեծ մասը ոչ արդյունավետ է, կամ ընդհանրապես բացակայում են. «Մենք կայացած համատիրություններ չունենք: Մենք պետությունով այս հանձնարարականի հիման վրա լայնամասշտաբ ծրագիր ենք անելու համայնքներում, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայտարարենք, որ վերջին անգամ ենք լուծում եւ այդ համատիրությունները այնպես կայացնենք, որ դրանից հետո էդ համատիրությունն աշխատի: Պետք ա շատ համարձակ ռեֆորմների գնանք ըստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին ա, որտեղ ոչ պատասխանատվություն կա, ոչ էլ կառավարման որակ: Դա ինչ-որ անհասկանալի մի բան ա: Այդ իսկ պատճառով մենք պետք է համատիրության կառավարիչների այդ ինստիտուտը ստեղծենք, մեծացնենք, բայց դա գալու է բնակիչների շատ համարձակ լինենք»:

Վարչապետը հանձնարարեց երկու ամսում մշակել ծրագիր եւ տեղեկատվություն ներկայացնել համատիրությունների, բազմաբնակարան շենքերի, նկուղների, տանիքների, աստիճանավանդակների մուտքերի եւ այլնի մասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031