«Համոզված եմ, որ որոշ մարդիկ քաղաքական ենթատեքստ կփնտրեն կատարվածում…Սամվել Բաբայանը հերոսական անցյալ ունի, բայց կա հստակ մեղադրանք»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ասաց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանը:
Նա չի կարծում, որ նման պարագայում ԱԱԾ-ն կարող էր «վրիպել» եւ չճշտված տվյալներով հաղորդագրություն տարածել:
Վարդան Այվազյանը մեկնաբանեց նաեւ կարծիքները, թե Սամվել Բաբայանին ձերբակալել են, քանի որ «ՕՐՕ»-ն իշխանությունների համար լուրջ մրցակից է: «Չէի ասի, որ լուրջ հավակնորդներ են: Որեւէ մեկին լուրջ կամ անլուրջ չեմ համարում, բայց Կոտայքում, օրինակ, որտեղ առաջադրված եմ, «ՕՐՕ»-ն լուրջ «նիշա» չի զբաղեցնում, որ քաղաքական լուրջ հակառակորդ համարվի»,-համոզմունք հայտնեց Վարդան Այվազյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ