Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը ճանապարհաշինության մասին՝ «9 անց կես «մոստերի» վրա աշխատող չկա, 5 անց կես սաղ «պերեկուր» են անում»

Մարտ 23,2017 11:59

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես յուրաքանչյուր նիստի օր, այս անգամ էլ մի շարք հանձնարարականներ տվեց:

Վարչապետն ասաց, որ վերջին օրերին այցելելով մարզեր եւ ամփոփելով դրանք պետք մի շարք հանձնարարականներ տա, մասնավորապես վարչապետին խիստ մտահոգել են համայնքային ճանապարհները: Վարչապետի խոսքերով՝ «Վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ առկա է շատ արագ մեր ուշադրությունը դեպի համայնքային, մարզային եւ գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման եւ ուղեւորափոխադրումների հիմնախնդիրներին դարձնել»:

Վարչապետը հանձնարարեց 10 օրյա ժամկետում ներկայացնել տեսլական սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրների լուծման վերաբերյալ, ակտիվացնել աշխատանքները խոշոր ճանապարհային ծրագրերում, եւ գույքագրել առկա եւ ակնկալվող ֆինանսական միջոցները. «Այս հանձնարարականն ուզում եմ մեկնաբանեմ՝ 9 անց կես «մոստերի» վրա աշխատող չկա: 5 անց կես սաղ «պերեկուր» են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե ըսենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որեւիցե աշխատանք չի կատարվում: Նախեւառաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել: Շատ կոշտ՝ մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ: Քանի անգամ ա գնում եմ, հատուկ նայում եմ, 9 անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն ընենց արեք, որ մենք կարողանանք հետեւենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031