ՌԴ-ում 2013 թ. դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Բժիշկները նրան օրերս հետազոտել են եւ ուռուցք են հայտնաբերել։ Այս մասին հայտնեց Հրաչյայի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը։ «Ես բողոք ներկայացրի, որ վիճակը վատացել է, ՄԻՊ էինք դիմել, իրենք էլ ՌԴ-ին էին դիմել, բժիշկներ էին գնացել Հրաչյայի մոտ, հայտնաբերել են ուռուցք թեւատակին, ողնաշարի վրա գրիժա ունի, սրտի հետ էլ՝ խնդիրներ։ Բժիշկները մի քանի անգամ գնացել են, սրսկել, որ ցավերը դադարեն, բայց որ պետք է վիրահատեին, չեն վիրահատել, էդպես էլ մնացել է։ Երեկ էլի բժիշկներ են գնացել իր մոտ, թեւի տակի ուռուցքը նայել-ասել են՝ տաքերը որ ընկավ, Ձեզ անմիջապես կվիրահատենք, ասել են՝ ցուրտ է, դեռ չենք կարող։ Հիմա չեն իմանում՝ ինչ ուռուցք է, ճարպագո՞ւնդ է, թե՞ չարորակ, ասում են՝ վիրահատենք, նոր կիմանանք։ Ուղղակի չեն ուզում ոչ մի բան անեն, եղանակի հետ վիրահատումն ի՞նչ կապ ունի, հետեւողականություն չկա Հայաստանի կողմից, որ էդ մարդու հետ նորմալ ձեւով վերաբերվեն»։
Անդրադառնալով արտահանձնման մասին հարցին՝ Վիկտոր Մարտիրոսյանը նշեց, որ վթարի հետեւանքով տուժածների հարազատներն ընդհանուր թվով 18 միլիոն ռուբլու փոխհատուցում են պահանջում, այսինքն՝ 18 միլիոն ռուբլի արտահանձնման դիմաց. «Հրաչյա Հարությունյանի ընտանիքն էլ սովից մեռնում է, որտեղի՞ց փոխհատուցում անի, բայց քանի որ նստած է եւ իր պատիժը կրում է, թե դրանից հետո էլ դրանք ինչ կուզեն, անհայտ է»:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Ռուսաստանում ապրող հարստացած հայերը բա ուր են.չեն կարողանում միահամուռ ուժով օգնեն էս խեղճ ու կրակ մարդու.դեմքին նայում ես սիրտդ ճմռվումա.անօգնական.օգնություն աղաչող հայացք.ես իմ անունից խնդրում եմ մի լռեք Ռուսաստանի հայեր.ամե