Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕՐՕ դաշինքից եւ նրա համակիրներից վերջերս հաճախ են հնչում «արյունահեղություն». «ընդվզում» եւ այս կարգի այլ բառեր. «Հրապարակ»

Մարտ 23,2017 11:25

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՕՐՕ դաշինքից պատգամավորության թեկնածու Գագիկ Մելքոնյանը երեկ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ եթե 51 տոկոս քվե չստանան, ապա «հետընտրական զարգացումներն անխուսափելի են լինելու»։ Սա տեսակե՞տ է, թե՞ վերջնագիր։ Այսինքն՝ ընտրություններին մասնակցող մյուս ուժերը պետք է մի կողմ կանգնեն, ասպարեզը թողնեն ՕՐՕ-ին, որպեսզի հետընտրական զարգացումներ չլինե՞ն, թե՞ Մելքոնյանը հասկացնում է, որ քվեարկության արդյունքներն ինչպիսին էլ որ լինեն, միեւնույն է՝ իրենք «ընդվզելու. են»։ Ըստ երեւույթին, անոնսավորվում է երկրորդ տարբերակը։

Մանավանդ որ հաջորդիվ Մելքոնյանն ասում է, որ «ով դավաճանի ժողովրդին (դաշինք կազմի ՀՀԿ-ի հետ), գնդակահարում ենք էդ մարդուն»։ Նրա խոսքի ընդհանուր համատեքստում դա շատ չարագուշակ է հնչում։ Նույնիսկ եթե նկատի է առնվում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմող ուժի հանդեպ զուտ քաղաքական անհանդուրժողականությունը։

Եթե նման կամ դրան մոտ արտահայտություն իրեն թույլ տար իշխող ուժից պատգամավորության թեկնածուն, ապա ինչպիսի՞ն կլիներ ՕՐՕ-ի արձագանքը։ Եվ, իհարկե, կաղմկեին իրավապաշտպանները, կպահանջեին, որ ԿԸՀ-ն կասեցնի նրա քարոզարշավը, մամուլը ջերմորեն կպաշտպաներ։ Եվ ճիշտ կլինեին։

Բայց եթե իշխող կուսակցությունը ԿԸՀ-ից պահանջի չեղյալ հայտարարել Մելքոնյանի գրանցումը, ապա ՕՐՕ-ից կհակադարձեն, որ թեկնածուն «գնդակահարել» բառն օգտագործել է փոխաբերական իմաստով, նրա խոսքը չպետք է դիտվի որպես որեւէ մեկի դեմ ֆիզիկական հաշվեհարդարի կոչ»… Հնարավոր է, որ Մելքոնյանն իրոք ալեգորիկ իմաստ է տվել «գնդակահարությանը»։ Բայց ՕՐՕ դաշինքից եւ նրա համակիրներից վերջերս հաճախ են հնչում «արյունահեղություն». «ընդվզում» եւ այս կարգի այլ բառեր:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031