Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանը «սխալ հանեց» Տեր-Պետրոսյանին

Մարտ 23,2017 11:10

ՀՅԴ բյուրոյի անդամը դեմ է Արցախի հարցում
«ՀԺԿ-Կոնգրես» դաշինքի մոտեցմանը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ անդրադարձավ մարտի 22-ին Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ քարոզարշավի ընթացքին եւ «ՀԺԿ-Կոնգրես» դաշինքի` Արցախի հարցի վերաբերյալ դիրքորոշմանը, որն օրերս հեռուստաելույթում բարձրաձայնել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Կիրո Մանոյանն այս ընտրություններին անկյունաքարային նշանակություն տվեց ու կոչ արեց ճիշտ կողմնորոշվել, նաեւ հիշեցրեց, որ ընտրակաշառք վերցնելն ու տալը քրեորեն պատժելի են:

«Հետեւելով քարոզարշավի ընթացքին՝ տպավորություն ես ստանում, թե հայերը թագավոր կամ նախագահ են ընտրելու… Ուժեր կան՝ մեկ անձով, մեկ դեմքով են ներկայանում հասարակությանը` խեղաթյուրելով այն փոփոխությունները, որ եղան»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Խոսելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների մասին՝ ասաց, որ բացառությամբ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի, մյուսների տեսակետները հայտնի չեն, սակայն նրա ձեւակերպմամբ՝ ՀԱԿ-ի եւ Դաշնակցության մոտեցումները հիմնովին տարբեր են իրարից:

«Երբ ՀԱԿ-ն ասում է՝ խաղաղություն լինի, այնպես է խոսում, կարծես թե բոլորս ասում ենք` պատերազմ լինի: Ու ժողովրդին էլ ասում են` դե որոշեք՝ ո՞ր կուսակցությանն եք ընտրում` պատերազմի՞, թե՞ խաղաղության»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, Կիրո Մանոյանը նշեց, որ «ՀԺԿ-Կոնգրես» դաշինքի մոտեցման մեջ խնդիրներ կան: «Մինսկի խմբի համանախագահողների կողմից ներկայացված փաստաթուղթը ՀԱԿ-ը համարում է անթերի եւ պատրաստ ստորագրվելու, ասում են, որ վաղն իսկ Հայաստանը պետք է ստորագրի… Մինչդեռ փաստաթուղթը ստորագրման պատրաստ չէ: Այն, որ 2007թ. դեկտեմբերից ներկայացվել է կողմերին եւ 2009-ի հունիսից հրապարակվել է, իրականում 2 բաժնից է բաղկացած: Առաջին բաժնում ասվում է, թե միջազգային իրավունքի որ սկզբունքի հիման վրա պետք է պայմանավորվածություն լինի, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղորեն` տարածքների ամբողջականության սկզբունքով:

Դրա հետ, բնականաբար, խնդիր չունենք, որովհետեւ մեր տեսանկյունից էլ է այդպես, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմի, Արցախը Ադրբեջանին տրվել է Խորհրդային Միության կողմից, եւ Խորհրդային Միության լուծարումով էլ այդ հարցը փակվել է: Ամենակարեւորն այն է, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի համաձայն: Սրան եւս դեմ չենք, դեմ ենք այս սկզբունքների հիման վրա առաջարկվող քայլերին, որոնք եթե 1988թ. առաջարկված լինեին, կհամաձայնեինք:

Բայց 88-ից հետո շատ ժամանակ է անցել, Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, տանուլ է տվել այդ պատերազմում, ստեղծվել է մի իրավիճակ, եւ այսօրվա առաջարկված չակերտյալ լուծումը ուզում է հատուցել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, դրա համար էլ մենք դեմ ենք: Երկրորդ գլխավոր թերությունը, որ կա իրենց մոտեցման մեջ, որը բացարձակապես չենք ընդունում, այն է, որ բոլոր խնդիրները կախված են Արցախի խնդրի լուծումից: Այսինքն` եթե Արցախի հարցը կարգավորվի, կոռուպցիա չենք ունենա, մենաշնորհ չենք ունենա, ներքին ազատ մրցակցության խնդիր չենք ունենա: Սա իրականության խեղաթյուրում է եւ կտանի այն հոգեբանության, որ Արցախը բեռ է, որ պետք է ձերբազատվել Արցախից, որպեսզի մեր կյանքն ավելի լավ լինի: Բացարձակապես սխալ մոտեցում է: Ընդհակառակը, մենք ասում ենք՝ պետք է լուծել բոլոր ներքին խնդիրները, որպեսզի նաեւ Արցախի հարցում ունենանք արդար լուծում: Ընդ որում, այն տեսակետի կողմնակիցը չենք, որ պետք է անպայման Ադրբեջանի համաձայնությունը լինի խնդրի խաղաղ կարգավորման համար»,-հայտնեց Կիրո Մանոյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

23,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031