1995-ի քարոզարշավի օրերին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասնակցությամբ բացվում է «Մարս» պետական ձեռնարկությունը: Վարչապետը նկատում է, որ տնօրեն Ստեփան Դեմիրճյանն իր կյանքն է դրել ձեռնարկության վերագործարկման համար:
1999-ի քարոզարշավին «Միասնություն» դաշինքից անպատասխան մնացած միակ հարցը կարծես թե այն է, թե հաղթանակից հետո ո՞վ է լինելու վարչապետը: Այստեղից ընտրողներին խորհուրդ են տալիս մի տասն օր էլ սպասել ու կիմանան:
Քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում Հայաստանը լքելուց որոշ ժամանակ հետո Վանո Սիրադեղյանի վերադարձը դրական է անդրադառնում ՀՀՇ կուսակցության վարկանիշի վրա: Դա ընդունում են նաեւ քաղաքական այլ ուժերը։
1999-ի ընտրությունների քարոզարշավի ավարտին դեռեւս 11 օր կա, իսկ Հայաստանի կոմկուսն արդեն գրեթե ավարտել է մարզային շրջագայությունները: Արտաշատում եւ Արարատում կոմկուսը խոստանում է վերացնել պատգամավորի անձեռնմխելիությունը։
Լոռու մարզում ընտրապայքարի կեսից փոխվում է ընտրատարածքային հանձնաժողովը: Մարզի 212 ընտրատեղամասերում պետք է նշանակվեն 10 կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց գտնելը խնդիր է։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն առընթեր քաղաքական խորհրդի անդամներին տեղեկացնում է, որ իրավապահներին հանձնարարել է անմիջապես արձագանքել 2003-ի խորհրդարանի ընտրություններին վերաբերող ընտրախախտումներին եւ կանխել դրանք:
Ընտրություններին մասնակցող «Հզոր Հայրենիք» կուսակցության նախընտրական շտաբի պետ Ստեփան Մարգարյանը տեղեկացնում է, որ կուսակցությունը ընտրարշավ անելու համար կծախսի 10-ից 15 հազար դոլար:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ