ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը մարտի 22-ին Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստահարցազրույցին, որը կրքեր է բորբոքել: «Ալիեւը եւս Արցախի հետ կապված շատ կոշտ դիրքորոշումով է հանդես եկել, բայց պարզվեց, որ ադրբեջանական կայքում ընդամենը մեկ ժամվա ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը դիտողների թիվը էապես գերազանցել է Ալիեւի` առավոտյան հնչեցրած ելույթը դիտողների թիվը: Այսինքն այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցիները հույսը կտրել են Ալիեւից, թե կարող է Արցախի հարցը լուծել եւ համոզված են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցը կլուծի»,-հայտարարեց դաշնակցականը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ