Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշխառուներին զոհ դարձած Սվո Ռաֆի քրոջ բաց նամակը Սերժ Սարգսյանին

Մարտ 23,2017 15:30

Հարգարժան պարոն նախագահ, օրերս 280 000 ԱՄՆ դոլարի դիմաց (ի դեպ, վաշխառուների հաշվարկով), 5%-ով տրված գումարի դիմաց տանից վտարվել է իմ ընտանիքը: Ես 82 տարեկան, սկեսուրս՝ 98 տարեկան, տղաս, հարսս եւ թոռնիկս: Ասեմ, որ բանկային համակարգում ինձ պատկանող առանձնատունը գնահատվել էր 900 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ի դեպ, նրանց վճարվել է մոտ 50 000 ԱՄՆ դոլար տոկոս: Խախտելով մարդկային բոլոր նորմերը, հաշվի չառնելով ցուրտ ձմեռը, եւ կացարան չունենալու փաստը, վաշխառուները ոչ մի փոխզիջման չգնացին:

Պարոն նախագահ, ես ոչ տուն եմ խնդրում, ոչ էլ ֆինանսական օգնություն: Իմ միակ խնդրանքն է Ձեզ, որպես ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, եւ որպես հայ տղամարդու, խստագույնս պատժել այդ հանցավոր խմբին, որը բաղկացած է վաշխառուներից, չինովնիկներից, դատավորներից:
Այս մարդիկ խախտում են եւ օրենսգիրքը, եւ մարդկային բոլոր նորմերը, եւ Աստծո պատվիրանները: Նրանք իրենց գործողություններով խայտառակում են թե մեր ազգին, թե մեր պետությանը, թե իշխանավորներին: Այս դժբախտության մեջ մենք միակը չենք: Նման արարքների զոհ դարձած տասնյակ մարդիկ ինքնասպան են եղել, շատերն էլ լքել են հայրենիքը: Իմ ցանկությունն է, որպեսզի նրանք իրենց օրենքից վեր չդասեն, եւ հասկանան, որ մեր երկիրը տեր ունի, եւ մեր երկրի քաղաքացիները պաշտպանված են:
Նախապես իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, թող Աստված օրհնի Ձեզ եւ օգնի ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքի մեջ:

 

ԱԼԼԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031