Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես հիվանդ կնոջ կալանքը փոխարինվեց գրավով

Մարտ 23,2017 15:00

Մարտի 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանը բավարարեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գայանե Գրիգորյանի միջնորդությունը՝ Սերվենիկ Գեւորգյանին 1 միլիոն 500 հազար դրամ գրավի դիմաց անհապաղ ազատ արձակելով: Ըստ դատարանի պատճառաբանության, գրավի մուծումը կարող է երաշխիք հանդիսանալ Ս.Գեւորգյանի կողմից դատարան ներկայանալուց խուսափելու վտանգի հաճախականությունը չեզոքացնելուն եւ նրա իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում:

Փաստաբանը ներկայացրել էր իր պաշտպանյալի առողջության հետ կապված պաշտոնական տեղեկանքներ, իսկ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կողմից տրված գրության համաձայն էլ, հաստատվել էր, որ Սերվենիկ Գեւորգյանը տառապում է հետեւյալ հիվանդություններով՝ «Արտերիալ տրանզիստոր հիպերտենզիա երկրորդ աստիճան կրիզային ընթացք, ռիսկի բարձր գործոն, տրանզիստոր իշեմիկ գրոհ, դիզոցիատիվ խանգարում ձախակողմյան պսեւդոհեմիպարեզով, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով, ձախակողմյան հեմիապարեզ իշեմիկ ինսուլտ ԱՄՈՒ զարկերակի ավազանում»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի փետրվարի 4-ին  www.aravot.am-ում՝ «Անկողնուն գամված կին կալանավորը հացադուլ է հայտարարել», ինչպես նաեւ www.aravot.am-ում բարձրաձայնել էինք կալանավորի ուշագնացությանը, որն առիթ էր դարձել, որպեսզի նրան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Կալանավորն այն ժամանակ էլ չէր կարողանում ինքնուրույն շարժվել, նստել, նրա ձախ կողմն անզգայացած էր, մշտապես պառկած վիճակում էր գտնվում: Փաստաբանը դիմել էր ՄԻՊ-ին, առողջապահության, արդարադատության նախարարներին, ՌԴ դեսպանին, որի քաղաքացին է համարվում Ս.Գեւորգյանը, բայց ապարդյուն:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031