Լրահոս
Օրվա լրահոսը

Oգտակար սննդամթերք է ծլեցրած ցորենը

Մարտ 23,2017 13:00

Հացահատիկները հարուստ են սպիտակուցներով ու ածխաջրերով, իսկ սերմերն ու ընկույզը՝ սպիտակուցներով ու ճարպերով։ Ինչ վերաբերում է C վիտամինին, ապա դրա պակասը կարելի է լրացնել մասուրի եւ չորացրած կանաչիի միջոցով։ Խիստ օգտակար սննդամթերք է ծլեցրած ցորենը։ Այն պետք է պատրաստել այսպես։ Նախ` հարկավոր է մաքրել, լվանալ եւ չորացնել խոնավ սրբիչով։ 3-4 շերտով փռել ափսեի մեջ (ապակյա կամ հախճապակյա), թրջել (բայց ջրով չծածկել) եւ վրան գցել մաքուր թաց շոր։ Ջուրը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի։ Պետք է սպասել, մինչեւ ծիլը հասնի 1-2 միլիմետր երկարության (ավելին վնասակար է)։

Օգտագործել կարելի է տարբեր ձեւերով։ Ոմանք ուտում են հենց այդպես, ոմանք՝ աղալուց հետո։ Բնաբույժները խորհուրդ են տալիս ավելացնել բանջարեղենի հյութ, կանաչի, համեմունքներ։ Կարելի է ավելացնել նաեւ բուսական յուղ։

Ցորենից պատրաստված ամենակարեւոր սննդամթերքը հացն է։

Սակայն քաղաքակրթությունը զրկել է նրան կենարար հատկանիշներից։ Խոսքը ինքնամարսման մեխանիզմի ոչնչացման մասին է։ Թխվելուց առաջ ցորենը ենթարկվում է կործանարար մշակման, նրանից հեռացվում են թեփն ու օգտակար նյութեր պարունակող արտաքին շերտերը։ Մնում է միայն օսլա պարունակող միջուկը։ Չբավարարվելով սրանով` օգտակար նյութերից զրկված ալյուրին, խմորը հունցելու ժամանակ, խառնում են զանազան արհեստական վիտամիններ, քիմիական ուրիշ հավելանյութեր, մշակված աղ, դրոժ։ Այսպիսի խմորից թխված հացը ոչ միայն օգտակար չէ, այլեւ վնասակար է։

Իսկ հացն ինչպես թխել, որ այն զերծ լինի գործարանային հացի թերություններից եւ չկորցնի առողջարար հատկանիշները։ Պետք է վերցնել ցորենի նոր բերքը, որ մշակման չի ենթարկվել, աղալ տանը` ձեռքի աղացով կամ աղալ տալ էլեկտրական աղացներում եւ թթխմորով հունցած խմորից հաց թխել` առանց որեւէ հավելանյութի։

Սննդանյութերի ուսումնասիրության ասպարեզի ճանաչված մասնագետներից մեկը` Գ. Շելտոնը, ասել է, որ մարդկության ամենամեծ դժբախտությունը հացի գյուտն է, եւ խորհուրդ է տալիս հրաժարվել ոչ միայն հացից, այլեւ հացահատիկային բոլոր մթերքներից։ Այս տեսակետը շատերը ծայրահեղ են համարում եւ գտնում են, որ ցորենից, գարուց, տարեկանից, բրնձից, եգիպտացորենից, հնդկացորենից պատրաստված ուտելիքների հարցում ոչ մի սահմանափակում անհրաժեշտ չէ։

Օրինակ, եգիպտացորենը, որի հատիկներում պարունակվում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, ամինաթթուներ, B խմբի վիտամիններ, E վիտամին, հանքային աղերից՝ կալիում, մագնեզիում, ֆոսֆոր։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

22,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031