Այսօր՝ մարտի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը: 26-ամյա Արսեն Խոջոյանը մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին սպանելու մեջ :
Ա. Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանն ասաց, որ դատարանում քննվել է Ա. Խոջոյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու միջնորդությունը:
Հանրային պաշտպան Ա. Մեժլումյանի վկայությամբ՝ այդ միջնորդության քննարկման ժամանակ Արսենը դատավորին բողոքել է, որ իր մաշկային հիվանդության բուժման համար քրեակատարողական հիմնարկում իրեն դեղորայք չեն տալիս, դեղեր գնելու համար իր ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի:
Աննա Մեժլումյանն ասաց, որ Արսենի մայրը՝ տիկին Սվետան հանդիպելով որդուն՝ ասել է, որ Արսենին արդեն դեղեր են տրամադրում մաշկային հիվանդության բուժման համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ