Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը էմոցիաներով ու կարճ հաշվարկներով առաջ գնացող մարդ չէ». Վարդան Մալխասյան

Մարտ 22,2017 23:07

Ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը չի կարծում, որ այսօր ձերբակալված Արցախի նախկին ՊՆ նախարար Սամվել Բաբայանը ՀՀ անվտանգությունը խաթարելու մտադրություն ունենար:

«ԱԱԾ-ն հիմա տոտալ գաղտնալսում է հեռախոսները, Սամվել Բաբայանը անհեռատես, էմոցիաներով ու կարճ հաշվարկներով առաջ գնացող մարդ չէ, որ նման բան անի, բացի այդ նման զինված ապստամբություն կատարող կատեգորիա էլ չկա Հայաստանում»,- կարծում է պարոն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Վարդան Մալխասյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ էլ նման բան իրենց գլխին էր եկել. «Մեզ ձեբակալեցին 2006 թվականին, ինձ, Ժիրայր Սեֆիլյանին, մոտ քառասուն հոգու տներ խուզարկեցին, մեկի տնից էլ հայտնաբերեցին ահռելի մեծ քանակությամբ զենք-զինաթերք՝ այդ թվում «իգլա», տարբեր ինքնաձիգներ. «Մի սենսացիա տարածվեց Հայաստանով մեկ, թե սրանք մի արսենալ են ունեցել, որ ուզենային մինչեւ Բաքու կգրավեին այդ զենքերով: Վերջում այդ ամեն ինչը փոզմիշ եղավ, այդ գործերն ուղարկվեցին մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնտեղ էլ մեզ արդարացրին: Պարզվեց, որ այդ ամենը շինծու փուչիկ է, որ այդ պահին պետք էր թատերական ներկայացում ստեղծել»:

Մեր հարցին՝ կարծում եք, Սամվել Բաբայանը լուրջ վտա՞նգ էր ներկայացնում, որ շինծու գործ սարքեին, պարոն Մալխասյանը դժվարացավ պատասխանել, ասաց. «Ինքը նորանկախ պետության պատմության մեջ մեծ ներդրում ունի: Ես հիշում եմ, որ պատերազմի սկզբնական ժամանակահատվածում Սամվել Բաբայանին գերի վերցրին, ժամանակին ինքը բանտարկված էր Շուշիի բանտում: Նույնիսկ գումար հավաքեցինք, որ բանտից ազատեցինք: Երկրորդ անգամ էլ նա Շուշիի բանտում բանտարկվեց ԼՂՀ նախագահի նկատմամբ մահափորձ կատարելու մեղադրանքով: Հետո այդ մեղադրանքը անորոշ մնաց: Չեմ կարծում, որ նա մեր պետությանը վնաս հասցնող անձի նկարագիր ունի, նա հերոս է: Երկրի անկախության, անվտանգության մեջ մեծ ներդրումներ ունեցող անձը ո՞նց կարող է  վնաս հասցնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Աղջիկ ջան, “Մալխաս”-ի կողքի կանգնածն էլ է՞ դեպուտատության թեկնածու: Եթե “հա”`ասեք որ ցուցակով: Գնանք ազգովի ձայներս տանք նրանց: Իսկական հայ քաղաքական գործիչի վառ կերպար է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031