Մեկնարկեց դասական երաժշտության բնագավառում Գործիքային կատարում անվանակարգում ՀՀ նախագահի 2016 թ.-ի երիտասարդական մրցանակի հավակնորդների մրցույթ-համերգը: Առաջին` նախընտրական փուլը տեղի ունեցավ մարտի 22-ին`Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Մրցույթը հովանավորել է Հայաստան համահայկական հիմնադրամը:
Ժյուրիի կազմում էին կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր,«Կոմիտաս» լարային քառյակի առաջին ջութակ և ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը եւ այլք:
Մրցույթին մասնակցում էին 5 երիտասարդ երաժիշտ և տրիո:
Հնչեցին Բախի, Մոցարտի, Շոստակովիչի և այլ անվանի կոմպոզիտորների գործերից:
Կարդացեք նաև
Նախընտրական փուլի արդյունքները կփակցվեն վաղը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
Իսկ հաջորդ փուլը կրկին տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում մարտի 25-ին:
Ռոզա ԾԱՂԻԿՅԱՆ