Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանը` Սամվել Բաբայանի ձերբակալության  մասին. «Չեմ կարծում, թե առանց հիմքի են ձերբակալել»

Մարտ 22,2017 22:41

Aravot.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից հետաքրքրվեց` ինչ կարծիքի է ՊԲ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության  մասին:

«Իմ ունեցած տեղեկությունները շատ նախնական են: Եթե իսկապես դա կապված է այն գործի հետ, որով Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեղեկություն, թե Վրաստանի վրայով զենք են բերել Հայաստան, դա մտահոգիչ է, բայց մնացածի համար փաստեր են պետք: Չեմ կարող հավատալ, որ առանց որեւէ հիմքի են իրեն ձերբակալել, որովհետեւ մեր Ազգային անվտանգության ծառայությունն այդքան ապիկար չէ: Եթե իսկապես այդպիսի հանցագործություն կա,  պետք է դեռ դատավարություն լինի: Ամեն դեպքում, մտահոգիչ է երեւույթը, խոսում է ուրիշ բաների մասին, բայց առաջ չընկնենք, երեւի ուրիշ փաստեր էլ կհրապարակեն, եւ դրանից հետո ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը»:

Հիշեցնենք, որ ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնել էր, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031