Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկեց ու հասատատեց Կոնգրես-ՀԺԿ, «Ելք» դաշինքի, ՀՎԿ-ի եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակներով առաջադրված պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկի դիմումները:
ԿԸՀ-ն որոշեց «Ելք» դաշինքի 65 –րդ համարում առաջադրված թեկնածու Նարինե Թեւոնյանի, նույն դաշինքի թեկնածուներ Մուշեղ Միրզոյանի եւ Լիլիկ Մարտիրոսյանի, ՀՎԿ ցուցակից՝ Ծովիկ Զաքարյանի, Մանուշակ Բարսեղյանի եւ ՀԺԿ-Կոնգրես ցուցակի պատգամավորի թեկնածուներ Վարդան Հակոբյանի, Սոս Զոդյանի ու Հովիկ Պառավյանի եւ Կոմկուսից Վահրամ Մաթեւոսյանի ինքնաբացարկի դիմումները հաստատել՝ նրանց գրանցումը ուժը կորցրած ճանաչելով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ