Համացանցում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Թեհրանում անցկացված շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության կազմակերպիչ երկիրը մինչեւ այժմ մասնակիցներից եւ ոչ մեկին չի վճարել կանոնակարգով սահմանված պարգեւավճարները:
Aravot.am-ն այս տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ (Աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցում էին Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը):
«Ճիշտ է, դեռ չեն վճարել: Սպասում ենք: Ուշանում է: Ժամկետների մասին դեռ ոչինչ չեն ասում, բայց անպայման կուղարկեն: Այլ տարբերակ չի կարող լինել: Կայքեր կան, որոնք սկանդալներ են որոնում կամ սարքում: Իսկ ուշացումներ միշտ էլ լինում են», – ասաց Հայաստանի լավագույն շախմատիստուհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ՖԲ էջի