Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ի հայտարարությունը ոչինչ չի նշանակում»

Մարտ 22,2017 19:49

Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հայտարարության համաձայն` մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ Ըստ ԱԱԾ-ի` զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի աջակիցն է: ՕՐՕ-ի աջակից եւ քարոզարշավներին մասնակցող «Միացիալ Հայաստան» շարժման անդամ Ազատ Արշակյանն Aravot.am-ի հետ զրույցում Արցախի պաշտպանության բանակի նախկին hրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության պատճառների մասին ասաց. «ԱԱԾ-ի հայտարարությունը ոչինչ չի նշանակում ինձ համար»:

Մեր այն դիտարկմանը՝  ըստ լրատվամիջոցների Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում,  պարոն Արշակյանն ասաց, որ դա անհեթեթություն է:

Իսկ արդյոք դաշինքը սպառնալի՞ք է իշխանության համար` հարցին Արշակյանը պատասխանեց. «Ընտրություններին հայտ ներկայացրած բոլոր 8 քաղաքական ուժերն էլ սպառնալիք են իշխանության համար»:

Նշենք, որ այսօր դաշինքը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին Բաբայանի ձերբակալության վերաբերյալ  ասել է. «Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրն է: Դաշինքի նկատմամբ շարունակական վերաբերմունքի արդյունք կարող է լինել: Այլ տեղեկություններ չունենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031