Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին լավ դիմավորելու համար հատուկ էին պատրաստվել` կենդանի երաժշտություն, սպորտային ցուցադրություններ, դհոլ-զուռնա, նաեւ Ռոզա Ծառուկյանի առողջությամբ հետաքրքրվեցին:
Նաեւ սելֆի արեցին:
Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներից է: ՀՀԿ- «Ծառուկյան» դաշինք հակամարտությունն այս մարզում առայժմ «ընդհատակյա» է: Այսօր Եղեգնաձորում բնակիչները պատմում էին, որ դպրոցի դռները փակել էին, երեխաները պատուհաններից են փախել, որ գան Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Երբ փորձեցինք մանրամասներ իմանալ, թե ի՞նչ դպրոցի մասին է խոսքը, ո՞վ է տնօրենը` մարդիկ չցանկացան հարցերին պատասխանել: Ի դեպ, այստեղ Գագիկ Ծառուկյանը հատուկ խոսեց Դավիթ Հարությունյանի մասին:
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը ելույթն ավարտել էր, նրան մի բնակիչ մոտեցավ եւ հարց տվեց ավանդների մասին: Մինչ վերջինս կհասցներ հարցին պատասխանել` մարդիկ բառիս բուն իմաստով «գրոհեցին» բեմահարթակի վրա, որտեղ կանգնած էր Գագիկ Ծառուկյանը:
Մի տատիկ այստեղ երկար կանգնեցրել էր Գագիկ Ծատուկյանին եւ ինչ-որ բան էր ասում: Ծառուկյանն իր թիկնապահներին հանձնարարեց նրան տանել` նստեցնել իր մեքենայի մեջ, մինչեւ ինքը մոտենա:
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ