Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը Սամվել Բաբայանի ձերբակալման մասին հարցը թողեց անպատասխան

Մարտ 22,2017 19:22

ՀՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում: Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանն ասաց, որ արարատցիները ազնիվ, աշխատասեր, մարդասեր մարդիկ են, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հենց ազնվություն է քարոզում. «Լինենք ազնիվ, մեկս մյուսի նկատմամբ բարի, վերացնենք կաշառակերությունը, որի համար մենք այսօր ամաչում ենք: Սա շատ մտահարազատ է մեզ համար՝ արտաշատցիների համար, մարդիկ, որ աղա բնավորություն ունեն»:

Արա Բաբլոյանը արտաշատցիներին  ասաց, որ հաճախ շատերը իրենց հարցնում են՝ Կարեն Կարապետյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել. «Մենք հայտարարում ենք՝ եթե վերցնենք մեծամասնություն, Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ»:

Ինքը՝ Կարեն Կարապետյանը, վստահեցրեց, որ իրենք հաջողությամբ կատարել են 6 ամսվա ծրագիրը, որը ներկայացրել էին. «Ուզում եմ ձեզ հաշվետվություն տամ վիճակագրական, թե ինչ է կատարվել այս 6 ամսվա ընթացքում: 2017-ի երկու ամիսը համեմատելով 2016-ի հետ , ունենք հետեւյալ թվերը՝ առեւտրական ակտիվության 6.2 տոկոս աճ, արդյունաբերության 16.1 տոկոս աճ, ընդ որում, արդյունաբերության մեջ ունենք 109 տոկոս գյուղատնտեսության աճ, 130 տոկոս մետալուրգիայի աճ, 150 տոկոս խմիչքի արտադրութան աճ, 147 տոկոս IT ոլորտի աճ»: Նա ասաց, որ ապրանքների արտահանումն աճել է 20 տոկոսով. «Շատ տրամաբանական է, որ դուք հարց տաք՝ թվերը լավ են հնչում, բայց մեր կյանքի որակը չի փոխվել, թվերը նկարում եք կամ այլ մեկնաբանություն: Հարգելի ժողովուրդ, այսօրվա մեր սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ մենք դեռ շատ քայլեր պետք է անենք, որ բերենք հասցնենք այն կետին, որից հետո որակական փոփոխություն է լինելու»:

Վարչապետն ասաց, որ եթե հողը երկար ժամանակ չի մշակվում, չի ջրվում, պետք է այդ հողն անընդհատ ջրեն, պարարտանյութ տան, որ սերմը ցանելուց հետո բերք տա:

Վարչապետը քարոզարշավի իր ելույթից հետո արագ հեռացավ՝ չպատասխանելով Սամվել Բաբայանի ձերբակալման մասին լրագրողների հարցերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031