«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական քարոզարշավն այսօր շարունակվեց Նոր Նորք համայնքում: Ավանդաբար, թեկնածուները քարոզչական թերթիկներ բաժանեցին անցորդներին:
«Քաղաքացիները հավատում են մեզ, քանի որ մեր նախընտրական ծրագրի բոլոր կետերը հստակ բացատրված են: Ոչ միայն առաջարկում ենք, այլեւ սահմանում, թե ինչպես կարելի է հասնել այդ կետերի իրագործմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԴԿ պատգամավորի թեկնածու Հռիփսիմե Բոչոլյանը:
Ամփոփելով քարոզարշավի անցած ժամանակահատվածը՝ նա համոզմունք հայտնեց, որ քաղաքացիները վստահում են ԱԴԿ-ին. «Աշխատատեղերի ավելացումը, աշխատավարձի բարձրացումը մարդկանց համար ամենամտահոգիչ հարցերն են, որոնց իրագործումը սահմանված է մեր ծրագրում»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ