Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» էր պատրաստում. պարզաբանում է Հայկ Խանումյանը

Մարտ 22,2017 18:05

Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանն Aravot.amի հետ զրույցում ասաց, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին hրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին լուրը հաստատել են Բաբայանի շրջապատի անձինք: Թե ի՞նչ հիմքերով եւ կասկածանքով է ձերբակալվել Բաբայանը, Խանումյանն ասաց, որ որեւէ մեկն այս մասին տեղեկություն չունի:

«Իմ կարծիքով, պատճառը ներքաղաքական է, կապված՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին աջակցելու համար: Եվ կարծում եմ՝ այդ ինֆորմացիան՝ «Իգլայի» առգրավման նախապատրաստում էր այս ձերբակալության օպերացիայի համար»:

Aravot.am-ի այն հարցին, որ ըստ լրատվամիջոցների Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2 » գործողություն է ծրագրում , արդյոք Բաբայանի ձերբակալության հիմքը 2-րդ «Սասնա ծռեր» կազմակերպելու կասկածանքով է, Խանումյանն ասաց. «Մի քանի լրատվամիջոցներ, որ գրել էին այդ մասին՝ «Սասնա ծռերի», կարծում եմ՝ կրկին ձերբակալության օպերացիայի ինֆորմացիայի պատրաստման տրամաբանության մեջ է»:

Սամվել Բաբայանն անդրադառնալով Ջրառատի դեպքերին, ասել էր՝ «Եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու», որոշ լրատվամիջոցներ սա որպես «Սասնա ծռեր-2»-ի նախազգուշացում էին ներկայացրել: Այս առնչությամբ էլ Խանումյանն ասաց, որ Բաբայանն ընդհանուր է ասել. «Կարծում եմ՝ նկատի է ունեցել, որ եթե մարդիկ անընդհատ արյուն են թափում, հնարավոր է պատասխան ստանալ, չեմ կարծում, թե սպառնացել է՝ արյուն է թափվելու, հիշեցրել է, որ նման դեպքերին պատասխան լինում է»:

Ըստ Խանումյանի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ապրիլի 2-ի ընտրություններից հետո սպառնալիք կարող է լինել իշխանության համար.«Եթե ՕՐՕ-ն խորհրդարան անցներ, ապա այլ ուժերի հետ համախմբվելու դեպքում սպառնալիք կարող էր լինել: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի հիմնական նպատակն էր, որ ՕՐՕ-ն չանցնի քվեարկության անցողիկ շեմը: Սամվել Բաբայանը կազմակերպչական ջիղ ու թիմ ունի, եւ կարծում եմ կազմակերպչական թիմին չեզոքացնելու նպատակն էր այս ձերբակալությունը: Ես սպասում էի ձերբակալության, բայց ոչ Բաբայանի, այլ ՕՐՕ-ի տարածքային կառույցների ղեկավարներին, որովհետեւ Սարգսյանը նման փորձառություն ունի՝ մրցակիցների հետ այդպես վարվելու: Սա իշխանության քայլերի տրամաբանության մեջ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031