Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր: Ինչպես հաղորդում է BBC-ն, արգելքը գործելու է 3 տարի:
Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան նշել է, որ նման որոշում է կայացվել ստացված ծառայողական տվյալների հիման վրա, որոնց համաձայն երգչուհին խախտել է ուկրաինական օրենսդրությունը: Չնայած նա չի հստակեցրել՝ որ օրենքի մասին է խոսքը, այնուամենայնիվ, պարզ է, որ Սամոյլովայի մուտքն արգելվել է Ղրիմ այցելելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ ուկրաինական անվտանգության ծառայությունն ստուգում է նաև Հայաստանի մասնակից Արծվիկ Հարությունյանին՝ պարզելու, թե արդյոք նա եղել է Ղրիմում: