«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արդեն իսկ հայտնի է ընտրողների շրջանում: Այն ամենացածր «նեգատիվն» ունեցող քաղաքական ուժն է: Այս վերջին 10 օրը բեկումնային են լինելու»,- Նոր Նորք վարչական շրջանում այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Ամփոփելով քարոզարշավի նախորդ ժամանակահատվածը՝ մեր զրուցակիցն ասաց, որ ընտրակաշառք բաժանելու եւ մարդկանց ցուցակագրելու երեւույթը, ցավոք, համատարած է. «Ահազանգերն ամեն քայլափոխի են: «Ծառուկյան» դաշինքի, ՀՀԿ-ի, որոշ դեպքերում, զարմանալի է՝ «ՕՐՕ»-ի մասին են խոսում»:
Քաղաքացիներից Սաֆարյանին հասած տվյալներով՝ ընտրակաշառքի չափը 10-30.000 դրամ է:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ