Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է շարունակի բարելավել արդարադատության համակարգը. զեկույց

Մարտ 22,2017 17:21

Եվրամիության «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը  զեկույց է ներկայացրել՝ անդրադառնալով Հայաստանում արդարադատության բնագավառում  ակնկալիքներին և պահանջարկին:  Զեկույցը հիմնված է հանրային ընկալման արդյունքների, ինչպես նաև Հայաստանում արդարադատության որակի մասնագիտական գնահատականի և արդարադատության մարմինների գործունեության վրա, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դատարաններին:

Հետազոտությունը նաև ուսումնասիրել է՝ ինչպես են արդարադատության մարմիններն ընկալում արդարադատության որակական բնագավառները և ինչպես են իրենց դրսևորում պարտականությունները կատարելիս ու օրենքին հետևելիս: Մոնիթորինգը հիմնված է արդարադատության ծառայությունների անկախության, հավասարության, հասանելիության, արդարության, ինչպես նաև ծառայությունների հանդեպ վստահության վրա:

Մոնիթորինգի արդյունքների համաձայն՝  բացակայում է վստահությունը երկրի արդարադատության համակարգի հանդեպ, բացի այդ, բնակչությունը բավարար գիտելիքներ չունի արդարադատության գործընթացների վերաբերյալ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն  ընդգծել է զեկույցի կարևորությունը:  «Նախևառաջ, այս փաստաթուղթը, այսպես կոչված, «տնային աշխատանք է» արդարադատության նախարարության համար: Զեկույցը  պետք է մանրակրկիտ ուսումնասիրել՝  պարզելու համար, ինչպես կարող է  այն լրացնել բարեփոխման հետագա գործընթացները»,-ասել է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031