Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ

Մարտ 22,2017 17:08

ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր  բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար/պարգևավճար:

Ներկայիս դրությամբ Բանկը ապառիկ վարկավորման շրջանակներում վճարել է իր հաճախորդներին ավելի քան  28 մլն ՀՀ դրամի պարգևավճար, և տվյալ առաջարկը շարունակում է գործել բոլոր այն հաճախորդների համար, ովքեր կօգտվեն Բանկի ապառիկ վարկավորումից, անվճար կմիանան “Սուպերդրույք” ծառայությանը և պատշաճ կերպով կկատարեն ամենամսյա վարկային վճարումները (առնվազն՝ 6 ամիս):

Վերադարձման ենթակա պարգևավճարը հաշվարկվում է ըստ փաստացի վարկի մարման ժամկետի: Պարգևավճարը վճարվում է հաճախորդին վարկի մայր գումարի տոկոսի տեսքով (մինչև 20%) վարկի վերջնական մարման ժամանակ:

Ապառիկ վարկավորման պայմանների և “Սուպերդրույք” ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ https://vtb.am/retail/akcii/superstavka/index.php: Ինչպես նաև մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031