«Ազատ դեմոկրատներ» կուսակցության քարոզարշավն այսօր շարունակվեց Ավան վարչական շրջանում, որտեղ թեկնածուները քարոզչական թերթիկներ բաժանեցին քաղաքացիներին: «Ազատ դեմոկրատները» եղան նաեւ «Ընտանիքի այգում», որը գտնվում է Ավան-Առինջ թաղամասի Բաբաջանյան փողոցում:
Բնակիչները թեկնածուներից Ստեփան Սաֆարյանին հիմնականում ճանաչում էին, շնորհակալություն հայտնում անմիջական շփման համար:
Կարդացեք նաև
Սաֆարյանը մոտեցավ այգու հարեւանությամբ շինարարություն անող բանվորներին, հետաքրքրվեց, թե գործերը ոնց են: «Յոլլա գնում ենք»,-պատասխանեց շինարարներից մեկը, ինչին պատգամավորի թեկնածուն այսպես արձագանքեց. «Ուզում ենք՝ ավելի լավ լինեք: «Յոլլան» մեզ արժանի չի»:
Լրագրողների հետ զրույցում Ստեփան Սաֆարյանն ասաց. «Հիմա էլ մեզ հույսեր ունեմ, որ ավանցիները կգնահատեն իմ նախորդ հինգ տարիների քաղաքական գործունեությունը: Այստեղից լուրջ քվեներ եմ ակնկալում: Պատահական չէ, որ 2012թ. ԱԺ ընտրություններում ես այստեղ 10 000 ձայն եմ հավաքել»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ