ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 22-ի նիստում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին:
Ռուբեն Սաֆրաստյանը ծնվել է 1955թ-ին` Երևանում: 2014թ-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Ռուբեն Սաֆրաստյանի հետազոտությունների բնագավառն ընդգրկում է Թուրքիայի նոր և նորագույն պատմությունը, Թուրքիայի արտաքին քա¬ղա-քականությունը, տարածաշրջանային խնդիրները, ցեղասպանագիտությունը: Նրա հիմնական գիտական արդյունքները վերաբերում են թուրքական գաղափարաքաղաքական հոսանքների ուսումնասիրմանը, ցեղասպանության տեսական հետազոտությանը:
Ռուբեն Սաֆրաստյանը 5 մենագրությունների, 111 հոդվածների հեղինակ է, որոնցից 9-ը հրապարակվել են արտասահմանյան հանդեսներում:
Ռուբեն Սաֆրաստյանը արժանացել է Մովսես Խորենացի, Գարեգին Նժդեհ մեդալների, ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրի:
Կարդացեք նաև
Նա 14 թեկնածուական ատենախոսության ղեկավար է:
Ռուբեն Սաֆրաստյանը հաղթել է Հումբոլդտի անվան (Գերմանիա, 1999), Ֆուլբրայթի անվան (ԱՄՆ, 2001), Միջազգային քա¬ղաքականության ուսումնասիրման (Հունգարիա, 2003) մրցույթներում: Նա “Asiatiсa: Труды по философии и культурам Востока”, “Россия и новые государства Евразии”, Sociology and Anthropology: International Peer-Reviewed Jour¬nal” միջազ¬գային գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է, հիմնադրել է «Թյուրքագիտական և օսմա-նաիտական հետազոտու¬թյուն¬ներ», «ժամանակակից Եվրազիա» գիտական պարբերականները:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
22.03.2017թ.