Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ոլորտի 45 կազմակերպություններ կոչ են անում առաջիկա ընտրություններում աջակցել ՀՀԿ-ին

Մարտ 22,2017 16:35

Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության սոցիալական ոլորտի կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին ոլորտի 45 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուներ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին սոցիալական ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան սոցիալական ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բարձրացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական պաշտպանության ոլորտի դրույթները ներկայացվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված տիկին Ջեմմա Բաղդասարյանի կողմից:

Ավարտին, համաժողովը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որում կոչ է արվում առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Համաժողովի հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա հասարակական կազմակերպությունները, ներկայացնում ենք ստորև:

«Վերջին տարիներին շարունակվում են պետության կողմից սոցիալական ոլորտում արդեն բնականոն դարձած նոր համակարգերի ձևավորման, սոցիալական ծառայությունների մատուցման նոր՝ մարդակենտրոն մոտեցումների ներդրման, բարեփոխումների իրականացման քայլերը:

Այս ոլորտի բոլոր բնագավառներում արձանագրվեցին դրական տեղաշարժեր՝ նախորդ տարիներին սկսված բարեփոխումների ուղղությամբ:

Զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության և ծախսարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվել են նպատակային ծրագրեր, զբաղվածության պետական կարգավորման ակտիվ ծրագիր:

Ընտանիքներին նպատակային աջակցություն տրամադրելու համար վերանայվել և կիրառվում են նպաստների տրամադրման նոր համակարգեր, մշակվել են ընտանիքների անապահովության գնահատման նոր մոտեցումներ:

Ընտանիքի անապահովության գնահատման հասցեականության մակարդակի բարձրացման և տրամադրվող սոցիալական ծառայությունների հասցեականության տեսանկյունից կարևոր է ծառայությունների տրամադրման մոտեցումները՝ ըստ անձի և ընտանիքի բազմակողմանի գնահատված կարիքի:

Աշխատանքներ են իրականացվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավման, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի, երեխայի և նրա ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Հաշմանդամության բնագավառում վարվող քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովմանը:

Հաշվի առնելով սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխումների նկատելի առաջընթացը, ինչպես նաև հաշվի առնելով դեռևս լուծում պահանջող խնդիրները՝ գտնում ենք, որ առաջիկա տարիների համար անհրաժեշտ է շարունակել արդեն իսկ որդեգրված մասնակցային քաղաքականությունը:

Կառավարությունը պետք է շարունակի ապահովել ոլորտի խնդիրներով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը որոշումների կայացման, իրավական ակտերի նախագծման և քաղաքականության մշակման գործընթացում:

Համոզված ենք, որ նման մոտեցումը հիմնական գրավականն է առավել թափանցիկ, հաշվետվողական և արդյունավետ սոցիալական քաղաքականություն ունենալու համար:

Մենք՝ համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս,

կարևորելով և գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունն ու սոցիալական խնդիրների լուծման գործում առաջարկվող իրատեսական ծրագրերն ու քաղաքականությունը,

կոչ ենք անում 2017թ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության ու նրա թեկնածուների օգտին»:

Հայտարարությանը միացել են թվով 45 հասարակական կազմակերպություններ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031