Հայաստանի դրական իմիջ արտերկրում ձևավորելու համար անհրաժեշտ է կազմակերպել դրական պրոպագանդա: Նման կարծիք այսօր WCFDavos/Yerevanֆորումի շրջանակներում հայտնեց DonVAlley հարավաֆրիկյան մարքեթինգային ընկերության կառավարող տնօրեն Սոլլի Մոենգը:
Ըստ նրա, շատ կարևոր է, որ երկրի բրենդավորման քաղաքականության հարցում բոլոր բնակիչները լինեն երկրի գլխավոր պատգամավորները, և իրենց ուղերձները համընկնեն երկրի գլոբալ ուղերձներին:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը, դիմելով օտարերկրյա գործընկերներին, ընդգծեց, որ Հայաստանը մշտապես գտնվում է առնվազն հարևան Թուրքիայի և Ադրբեջանի բացասական քարոզչության և հակահայկական նախաձեռնությունների թիրախում: «Հայաստանում արվում է ամեն հնարավորը, որպեսզի նվազեցվի ագրեսիվ արտաքին տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը հասարակության վրա: Բոլորիս համար խոսքի և մամուլի ազատությունն ու դրանց շարունակական զարգացումը այն արժեքներն են, որոնք առաջնային են ժողովրդական գործընթացների համատեքստում»,- նշեց նա:
Ըստ Ա. Սաղաթելյանի, այս առումով կարևորվում է իշխանության և հասարակության, քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր ուժերի միջև շարունակական երկխոսությունը ավանդական ԶԼՄ-ների և նոր հարթակների միջոցով:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ