Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փոխզիջումները պետք է հաջորդեն Արցախի միջազգային ճանաչմանը». Շիրակ Թորոսյանը՝ առաջին նախագահի հարցազրույցի մասին

Մարտ 22,2017 16:05

«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Շիրակ Թորոսյանը կարծիք հայտնեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեկվա հարցազրույցում հնչեցրած դիտարկման մասին, թե Արցախի հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի միայն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, իսկ որոշ վերապահումներով՝ ՀՀԿ-ն:

«Առաջին նախագահը նկատի ուներ, որ մեր տեսլականները հակադիր են: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքում գտնում են, որ կարելի է հաշտություն գտնել որոշակի փոխզիջումների միջոցով, որոնց պատրաստ է նաեւ Ադրբեջանը: Յուրաքանչյուր տեսակետ իրավունք ունի գոյություն ունենալ»,-նկատեց Շիրակ Թորոսյանը:

ՀՀԿ մոտեցումը, ըստ նրա, հետեւյալն է. «Չի կարող խնդիրը լուծվել առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ առանց Արցախի հստակ կարգավիճակի: Այն չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Մնացած լուծումները բխում են այդ հիմնադրույթից: Խնդիրը պետք է լուծվի փոխզիջումներով, բայց միաժամանակ՝ փոխզիջումները պետք է հաջորդեն Արցախի միջազգային ճանաչմանը: Սա ամրագրված է ՀՀԿ ծրագրում, մենք մշտապես բարձրաձայնել ենք այդ մասին»:

Շիրակ Թորոսյանը ներկայացրեց «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ իր անձնական կարծիքը. «Ադրբեջանի ներկայիս իշխանությունները չունեն բավարար քաղաքակիրթ մոտեցում, որպեսզի նրանց հետ նույն սեղանի շուրջ հնարավոր լինի խոսել փոխզիջումների մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031