Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ: Ինչպես հաղորդում է 112.ua-ն, համապատասխան որոշման օգտին քվեարկել է 232 պատգամավոր: Նախագծի նախաձեռնողները խորհրդարանական տարբեր դաշինքների ներկայացուցիչներն են:
«Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրելը և Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի միջև երկկողմանի պաշտպանական համաձայնագրի ստորագրումը հսկայական ազդեցություն կունենա ռուսական ագրեսիան դադարեցնելու, ագրեսորին զսպելու և Եվրոպայում պատերազմը կանխելու գործում: Սա բխում է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից»,-ասվում է Ռադայի հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ Է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը և Իսրայելը: