Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին

Մարտ 22,2017 15:19

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մարտի 21-22-ը պաշտոնական այցով գտնվել է Մոսկվայում, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովը և նույն ինստիտուտի ծրագրերի ղեկավար Ելենա Բոլոտնիկովան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ կառավարության հովանավորությամբ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա ֆինանսավորման, համագործակցության ձևաչափին և շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր։

ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի կառավարությանը` ծրագրի օժանդակության համար, ընդգծել է ՀՀ կառավարության մտադրությունը` ազգային ծրագրի ընդլայնման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի ներդրման, վերահսկողության և գնահատման ինստիտուցիոնալիզացման կարևորությունը և նշել, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը ստեղծել է «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամը:

ՌԴ ֆինանսների փոխնախարար Ստորչակը գոհունակություն է հայտնել Հայաստանում ծրագրի իրականացման արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև մատնանշել է, որ ծրագրի իրագործումը Ռուսաստանի համար Հայաստանի հետ գործակցության առաջնահերթությունների շարքում է: Նա վերահաստատել է ՌԴ պատրաստակամությունը ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաև հիմնադրամի կայացմանն աջակցություն ցուցաբերելու գործում:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարի է 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են անվճար սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով: 2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում, աﬔն օր սնունդ է մատակարարվում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից ազգային ծրագիրը կընդգրկի նաև չորրորդ մարզը` Տավուշը:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031