Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) հայտարարություն է տարածել, որով քննադատել է Հայաստանի իշխանությունների որոշումը, ըստ որի կազմակերպության դիտորդները չեն հավատարմագրվել 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու համար:
EPDE-ն Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի երևանյան գրասենյակի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ վճռականորեն բողոքում է Հայաստանի կառավարության արբիտրաժային որոշման դեմ:
Մերժման պատճառն արդեն հայտարարագրված դիտորդների մեծ թիվն է, և, հետևաբար, հավելյալ միջազգային դիտորդների անհրաժեշտության բացակայությունը:
Հայտարարության համաձայն՝ ՀՀ կառավարության նման որոշումը հակասում է Հայաստանի պարտավորություններին, որոնք երկիրը ստանձնել է որպես ԵԱՀԿ անդամ՝ պարտավորվելով դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ անդամ մյուս երկրներից: Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, մասնավորապես ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թ. փաստաթղթով, որը հետագայում ամրագրվեց 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլի փաստաթղթում և 2006թ. Բրյուսելում ստորագրված ԵԱՀԿ նախարարների խորհրդի № 19/06 որոշման (10-րդ կետ) մեջ: Սա լուրջ մտահոգություն է առաջացնում, որ Հայաստանի կառավարությունը միջազգային դիտորդների ներկայությունը չի դիտարկում որպես կարևոր ներդրում ընտրական գործընթացում:
Կարդացեք նաև
EPDE-ն միջազգային հանրությանը, մասնավորապես, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտին, ԵՄ հանձնաժողովին և Եվրոպայի խորհրդին, կոչ է անում Հայաստանի իշխանությունների հետ ապագայում կայանալիք խորհրդակցություններին քննարկել միջազգային դիտորդներին չհայտարարագրելու մասին որոշումը: