Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի կատակը. «Մայրիկ ջան, ուշացնում ենք ավանդները տալը, որ դուք հլը երկար ապրեք» (Տեսանյութ)

Մարտ 22,2017 14:35

Շիրակի մարզի Ազատան գյուղում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ մի տարեց կին ոտքի կանգնեց ու ասաց․«Տղա ջան, ավանդները ինչ եղա՞ն, ես միայնակ ծեր եմ, ժառանգ չունեմ»։ Դահլիճում նստածները սկսեցին ծիծաղել տիկնոջ այդպիսի կտրուկ, պահանջատիրական տոնից։

Վարչապետն ասաց․«Դուք` իմ ծնողները, պապը, տատը ունեն ավանդ մի երկրում, որը գոյություն չունի, ավանդը դրել ենք Սովետմիության մեջ։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մեր վրա վերցնում ենք պարտավորություն քաղաքացիներին վերադարձնելու այն փողը, որը մենք չենք տիրապետել, փողը տվել ենք ուրիշ երկրի, չէ՞։ Այսօր այդ փողը մենք վերադարձնում ենք ՝ըստ այն տարբերակի և ըստ այն հնարավորության, որը մեր գրպանը թույլ է տալիս։ Կարո՞ղ ենք ավելի արագ տալ ու չե՞նք տալիս, այդ հնարավորությունը չունենք, տրամաբանական է, տնտեսությունը մինչև չզարգացնենք, հավելյալ փող չունենանք, կարծեմ ավարտում ենք 31 թվի ծնվածներինը…Մայրիկ ջան, ուշացնում ենք ավանդ տալը, որ դուք հլը երկար ապրեք»։

Վարչապետը, իհարկե, շեշտեց, որ սա կատակ է ու նաև նշեց, որ նրանք, որոնք խոստանում են վաղը ավանդներ վերադարձնել, գազի գինը նվազեցնել, թոշակները բարձրացնել, սուտ է։ «Էդ դեպքում ասեք՝ էդ փողը որտեղի՞ց եղբայր»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031