Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերությունները և այժմ աշխատում են տարածաշրջանում խնդիրների լուծման վրա: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք հաղթահարել ենք տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Այսօր մեր հարաբերությունները վերականգնված են և համագործակցում ենք տարածաշրջանային խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է ԱԳ նախարարը:
Չավուշօղլուն որպես օրինակ բերել է արցախյան և սիրիական հակամարտությունները: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: