Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում հետաքննել Ադրբեջանի կապերը և ԱՄՆ պաշտոնյաների վերաբերյալ վարկաբեկիչ նյութերը

Մարտ 22,2017 14:05

Վաշինգտոն – Անցյալ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նամակներ է հղել Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ մտահոգություն հայտնելով Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա Ադրբեջանի անհարկի ազդեցության հետ կապված:

Սենատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բըրրին (հանրապետական, Հյուսիսային Կարոլինա), փոխնախագահ Մարկ Ուորներին (դեմոկրատ, Վիրջինիա), Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Նունիեսին (Հանրապետական, Կալիֆորնիա) և ամենաբարձրաստիճան անդամ Ադամ Շիֆին (դեմոկրատ, Կալիֆորնիա) ուղղված նամակում Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են. §Սույն նամակով ցանկանում ենք մեր մտահոգությունը հայտնել Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա հերթական օտար կառավարության՝ մասնավորապես Ադրբեջանի անհարկի ազդեցության վերաբերյալ: Խորապես մտահոգված ենք վերջին զեկույցների կապակցությամբ, որտեղ նկարագրվում էին Ադրբեջանի և Իրանի Իսլամիստական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) միջև կապերը, ինչպես նաև վերջինիս գործակցությունը Մամեդովների ընտանիքի և Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ իսկ պատճառով ամենայն հարգանքով խնդրում ենք, որ Կոնգրեսի կողմից տարվող ռուսական ազդեցության հետ կապված հետաքննությունների շրջանակն ընդլայնվի` ներառելով Ադրբեջանի կողմից ազդեցությունն առևտրի առարկա դարձնելու իրողությունը և ԱՄՆ պաշտոնյաների մասին հնարավոր վարկաբեկիչ ցանկացած տեղեկատվություն»:

Արդարադատության նախարարությունը նախկինում Ադրբեջանի դեմ որոշ գործեր է առաջադրել Արտաքին կոռուպցիոն դրսևորումների ակտի (FCPA) միջոցով, բայց անհրաժեշտ է ավելին անել: Bloomberg News պարբերականի §Ադրբեջանական նավթադոլարներն անցաթուղթ են ստացել այս էթիկայի հանձնաժողովի կողմից¦ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ամսական ավելի քան 45,000 ԱՄՆ դոլար փոխանցել §Podesta Group¦ կազմակերպությանը, որի կապակցությամբ հոդվածագիրը գրում է. «Դժվար է ասել, արդյո՞ք այս հնարամտությունը և առատաձեռնությունը, թե՞ ԱՄՆ-ի այլ իրական ռազմավարական շահ ստիպում է վերջինիս աչք փակել այդ երկրի դաժան բռնապետության վրա: Ամենայն հավանականությամբ երկուսի համադրությունը: Առանց §խավիարային դիվանագիտության¦ Ադրբեջանը միգուցե չափազանց փոքր կհամարվեր՝ ԱՄՆ-ի հռչակած արժեքներն ու սկզբունքներն արհամարհելու համար¦:

«Երբ խոսքը Ամերիկայի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մեր կառավարման գործընթացների շիտակությանն է վերաբերում, չպետք է անտեսենք Ադրբեջանի կողմից ազդեցությունն առևտրի առարկա դարձնելու փաստը, այնտեղ գործող ավտորիտար ռեժիմը և մարդու իրավունքների դեմ վայրագությունները¦, – նշել են Համագումարի համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը: «Բացի այդ, պետք է երաշխավորենք, որ Ադրբեջանի համատարած կոռուպցիան չվարկաբեկի ամերիկյան քաղաքականությունը և նպատակները: Ադրբեջանի անիրավության վերաբերյալ հավելյալ ապացույցներն առկա են և ավելանում: Պատրաստակամ ենք օգնել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և Միացյալ Նահանգների արձագանքը ստանալ»:

ԱՄՆ-ից բացի, Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը նաև մանրամասնորեն փաստագրված է Եվրոպական կայունության նախաձեռնության (ESI) 2016թ. դեկտեմբերի զեկույցում առ այն, որ թանկարժեք ժամացույցներ, արժեքավոր զարդեր, համակարգիչներ և մեծ գումարներ, ի թիվս այլ նվերների, տրամադրվել են եվրոպական մի շարք երկրների տարբեր քաղաքական գործիչներին: ESI-ն հայտարարել էր, որ §այն հանգամանքը, թե ինչ պատրաստակամությամբ կարող են ժողովրդավարական հաստատությունները և երաշխիքները խարխլվել, հիմնարար սպառնալիք է դարձել եվրոպական ժողովրդավարության համար¦:

 

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031