Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ հաճելի եք, պարոն վարչապետ Իսկանդեր Կարապետյան»․ ազատանցի կինը՝ վարչապետին (Տեսանյութ)

Մարտ 22,2017 13:52

Շիրակի մարզի ամենամեծ համայնքներից մեկում՝ Ազատանում, որի բնակիչները հայտնի են իրենց բողոքավոր բնավորությամբ, ընդդիմադիր կեցվածքով ու մտածածը դեմերեսին «շրխկացնելու» հատկությամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանին հաճոյանալով հարցախեղդ արեցին։

Մի կին ոտքի ելավ ու ասաց․«Կես կատակ ձեզ որակավորեմ, պարոն վարչապետ Իսկանդեր Կարապետյան (հիշեցնենք, որ իսկանդերը կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ է. խմբ), մեր մարտական սկզբունքով՝ տա Աստված մինչև վերջ աշխատեք։ Շատ հաճելի անձնավորություն, գիտակ, տեղեկացված մեր ժողովրդի կենսակերպից, ապրելակերպից»։

Տիկինը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում չկա մի կետ, ըստ որի, երկրապահ կամավորականների հողերի հարկը զեղչվի։ Նրա երկրորդ հարցը Ազատանի փոստային բաժանմունքի խարխլված շենքին էր վերաբերում, որն, ըստ տիկնոջ, մի օր կփլուզվի 600 ծերերի գլխին։

Վարչապետը երկրապահ կամավորականների հողերի հարկը զեղչելու հետ կապված ասաց․«Մենք պետք է գիտակցաբար վերաբերվենք, մենք պետք է հասկանանք, որ կամավոր երկրապահին, զինվորին, սպային յուրահատուկ ուշադրություն պետք է դարձնենք։ Մենք այդ առաջարկությունը կքննարկենք, բայց մենք պետք է հասկանանք, որ եթե նման արտոնություն տալիս ենք, բոլորը կարող են դառնալ կամավոր երկրապահ, անկախ նրանից՝ իրենք երկրապա՞հ են, թե՞ չէ, ինչպե՞ս տարբերակել, ինչպե՞ս անել, որ կոռուպցիոն ռիսկերը չլինեն»:

Իսկ փոստային բաժանմունքի հետ կապված խնդիրը, ըստ վարչապետի, պիտի մտցվի գյուղի զարգացման հնգամյա ծրագրում։

Գյուղապետ Վարդան Իկիլիկյանն ասաց, որ փոստի շենքը այլ սեփականատիրոջ է պատկանում, դրա համար չեն ընդգրկել իրենց ծրագրում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031