Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ 38 տեղեկատվությունից 35-ը ստուգմամբ չեն հաստատվել. դատախազություն

Մարտ 22,2017 12:40

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ ուսումնասիրել է 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 173 հրապարակում, ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված 2 ահազանգ:

Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:

Նշված 38 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 35-ով ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031