Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում, որը մեծ թվով արցախյան պատերազմի մասնակիցներ է տվել, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ երեկ հանդիպման ժամանակ մի տղամարդ ձեռք բարձրացրեց ու խնդրանքով դիմեց․«Ես այս գյուղից պատերազմ գնացած առաջին զինվորն եմ, կոնտուզիա եմ ստացել պատերազմի դաշտում, գյուղապետը ինձ շատ է օգնել, բայց օգնություն պետք չէ։ Հիմի իմ տունը սոված են, ես էլ երեք տղա ունեմ բանակ ուղարկելու, հենց գյուղապետին դիմեմ, գիտեմ, որ օգնելու է, բայց չեմ դիմելու, ուզում եմ ինձ մի գործ տաք՝ գնամ, աշխատեմ»։ Վարչապետը հանձնարարեց տվյալներն արագ փոխանցել իր օգնականին։
Գյուղացիներից մեկն էլ բարձրաձայնեց գյուղի խնդիրները՝ նշելով, որ հենց սահմանին մի փոքր լարվածություն է լինում, գյուղովի այնտեղ են, բայց մի սպորտդահլիճ չկա, որ տղաները պարապեն։ «Չենք ասում՝ մեզ համար տուն սարքեք, սպորտզալ ենք ուզում»։ Վարչապետը հորդորեց այս բոլոր առաջարկները մտցնել գյուղի զարգացման հնգամյա ծրագրում ու ասաց․«Եթե հիվանդությունը դզես, առնվազն էդ պրոբելը պիտի հասկանաս»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ