Նախօրեին որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ մարտի 19-ին Լոոու մարզի Սպիտակ քաղաքում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել է իրեն ժամացույց նվիրել։ Իսկ վարչապետը իր խորհրդականին հանձնարարել է վերցնել քաղաքացու տվյալները, որպեսզի ժամացույցը փոխանցեն։ «Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից փորձեց պարզել՝ արդյոք Կարապետյանի այդ արարքը ընտրական օրենսգրքի պահանջների խախտո՞ւմ չէ, ինչո՞ւ է լռում ԿԸՀ-ն եւ աչք փակում Կարապետյանի այդ արարքի վրա։
– Գագիկ Ծառուկյանի զգուշացո՞ւմն էլ էր բացառապես ԿԸՀ-ի նախաձեռնությունը, թե՞ այդ հարցում եւս կային մեսիջներ։
– Զգուշացումը հնչել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, եղել է շատ հստակ, եւ ես չեմ կարծում, որ որեւէ մեկը պետք է փորձի այդտեղ հետին մտքեր տեսնել։
– Իսկ ինչո՞ւ է ԿԸՀ-ն ՀՀԿ-ի դեպքում շատ զգուշավոր։
Կարդացեք նաև
– Իսկ Առաքել Մովսիսյանը ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված թեկնածու չէ՞: Հանգամանքը եղավ նաեւ նրա պարագայում։
– Վարչապետն էլ է ՀՀԿ-ական։
– Ցանկացած քաղաքական ուժի հետ կապված, եթե հայտնաբերվում են թերություններ, նույն մոտեցումն է, նույն արձագանքը։
– Այնուամենայնիվ, ԿԸՀ-ն կուսումնասիրի՞ Կարեն Կարապետյանի այդ արարքը։
– Մենք փորձում ենք հետեւել բոլոր-բոլոր հանգամանքներին, եթե այդ հանգամանքները գտնում ենք նախընտրական քարոզչության խախտումներ, անմիջապես դրան արձագանքում ենք։ Ասացիք, տեղեկացանք, կուսումնասիրենք, կտեսնենք, եթե կլինեն նմանատիպ խնդիրներ, դրանց կարձագանքենք, կբարձրաձայնենք հրապարակային այդ մասին։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում