Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատությունից զրկվածներին դեռ ցուցում չեն տվել թե ում օգտին են քվեարկելու

Մարտ 22,2017 12:09

Այս օրերին կալանավայրերում նույնպես պատրաստվում են ընտրություններին: Բանն այն է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ընտրելու իրավունք ունեն այն դատապարտյալները, որոնք ծանր հանցագործությունների համար չեն դատապարտվել:

ՔԿՀ աշխատակիցները վերանայում են ընտրելու իրավունք ունեցողների անձնական գործերը, լուսանկարում նրանց ընտրական համակարգում գրանցելու համար: Սակայն դեռ ազատությունից զրկվածներին ցուցում չեն տվել թե ում օգտին են քվեարկելու:

Օրինակ՝ 2015թ.Սահմանադրական բարեփոխումների քվեարկությանը դեկտեմբերի 6-ին «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կանգնում էին քվեարկողի կողքին եւ մատնացույց անում ԱՅՈ- ի վանդակը:

Դավիթ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031