Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հայկական կղզին. Euronews-ը՝ Սուրբ Ղազարոս կղզու մասին

Մարտ 22,2017 11:46

Եվրոպայում հայկական ներկայությունն ամենուր է՝ Լոնդոնից մինչև Լարնակա, Լիսաբոնից մինչև Լվով: Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունն այդ ժառանգության վառ օրինակներից է, որն այս տարի նշում է իր ներկայության 300-րդ տարեդարձը Եվրոպայի ամենանշանակալից քաղաքում: Այս մասին գրում է Euronews-ի կայքը Սուրբ Ղազարոս հայկական կղզու մասին հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Վենետիկի ամենաուշագրավ վայրերից մեկը, որը կոչվում է Isola di San Lazzaro degli Armeni կամ Սուրբ Ղազարոս կղզի, Սան Զաքարիայից կարելի է մեկնել նավով: Արդեն 300 տարի է, ինչ կղզին դարձել է Մխիթարյան միաբանության տունը:

Euronews-ն անդրադարձել է նաև Մխիթար Սեբաստացու կենսագրությանը: Մասնավորապես նշվում է, որ նա ծնվել է 1676թ. Սեբաստիայում: Նա Կոստանդնուպոլսում հիմնել է սեփական տպարանը՝ իր խումբը հավաքելով աշակերտների: Արդյունքում նրանք միաբանություն են ստեղծել և բախվելով Օսմանյան կայսրության դիմադրությանը՝ Սեբաստացին իր հետևորդների հետ սկզբում մեկնել է Հունաստան, որտեղից էլ՝ Վենետիկ, այստեղ էլ Մխիթարը նվեր է ստացել Սուրբ Ղազարոս կղզին:

Հոդվածում նշվում է, որ Մխիթարյան միաբանությունը մեծ ազդեցություն է թողել գիտության, հրատարակչական գործի, կրթության զարգացման վրա ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում: Վենետիկն աշխարհի երկու քաղաքներից մեկն է, որ կարող է հպարտանալ, որ տարեկան գոնե 1 հայերեն գիրք է հրապարակում:

«Սան Լազարոյի հեղինակությունն այնքան ուժեղ էր, որ Նապոլեոն Բոնապարտը հատուկ թույլտվություն շնորհեց շարունակել գործունեությունը, այն բանից հետո, երբ 1810թ. փակեց մյուս կրոնական հաստատությունները Վենետիկում: Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը՝ Լորդ Բայրոնը, մի քանի ամիս անցկացրեց այստեղ՝ հայերեն սովորելու համար»,-ասված է հոդվածում:

Euronews-ի հաղորդմամբ՝ միաբանության առավել կարևոր դերակատարումներից է եղել լեզվի ու ինքնության զարգացմանը նպաստելը։ Հենց Մխիթարյան միաբանությունն է առաջինը հրատարակել հայոց լեզվի ժամանակակից բառարաններ։

«Չնայած Մխիթարյան միաբանությունը նախկինի պես ակտիվ չէ, ունի քիչ թվով անդամներ, գլոբալ շրջակա միջավայրի պայմաններում բախվում է մարտահրավերների, բայց շարունակում է գործարկել 4 դպրոց հայկական սփյուռքում՝ Բեյրութ, Լոս Անջելես, Բուենոս Այրես, Ստամբուլ: Եվս մեկ դպրոց հիմնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2007-ին, որը Սփյուռք-Հայրենիք կապերի թարմացման նշան է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»,-գրում է Euronews-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031