1995-ի ընտրարշավի այս օրերին «Լրագիր» թերթի լրագրող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է հրապարակում «Շամիրամ» կուսակցության համանախագահ Շողեր Մաթեւոսյանի հետ: Հարցազրույցում կա այսպիսի մի նախադասություն. «Նշանակված ժամանակին մենք առանձնացանք Շողեր Մաթեւոսյանի հետ սենյակներից մեկում: Հարցազրույցի համար»: Հաջորդ օրը թերթի խմբագրություն է ներխուժում տիկին Մաթեւոսյանի ամուսինը՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը, եւ պատիվ է պահանջում Նիկոլ Փաշինյանից:
1999-ի այս օրերին «Իրավունք» թերթի խմբագիր եւ պատգամավորության ընդդիմադիր թեկնածու Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ եթե ժողովուրդը տեղամասերում ակտիվ եղավ, Գեղամյանի «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքը կզբաղեցնի երկրորդ տեղը «Միասնությունից» հետո։
Դատարանը մերժում է պատգամավորության թեկնածու Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ 11-րդ ընտրատարածքում իր մրցակից խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանի գրանցման։ Ըստ պարոն Թորոսյանի,, որպեսզի Հարությունյանը դառնա հավասար մրցակից, պետք է թողնի խորհրդարանի ղեկավարի աթոռը։
ՀՌԱԿ կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի խմբագիր Շամիրամ Աղաբեկյանը մերժում է իր կուսակցության առաջարկը՝ թերթում հարցազրույց տպագրել իրենց մասին։ Աղաբեկյանը դրա համար պահանջում է 300 դոլար եւ չստանալով այն՝ հրաժարվում տպագրել հարցազրույցը։
Կարդացեք նաև
Նույն օրվա մեկ այլ հանդիպման ժամանակ ռամկավարները հայտարարում են, որ կարող են փրկել Բաքուն Կասպից ծովի մակարդակի բարձրացումից։ Ըստ նրանց, որպեսզի Կասպիցը չբարձրանա, հայերը վաճառում են Արաքսի ջուրը, որի արդյունքում պակասում է Քուռ գետի ջուրը, որը լցվում է Կասպից ծով։ Իսկ Կասպիցը բարձրանում է, որովհետեւ այնտեղից ջրի արտահոսք չկա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ