Երևանում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը, որն ընդհանուր առմամբ անցել է համեստ մթնոլորտում: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը:
Այդ ամենը տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, այսպես ասած՝ «բարձր հովանու» ներքո, այսինքն՝ Նալբանդյանն է եղել արարողության ամենաբարձր ներկայացուցիչը: Գուցե, իհարկե, նախաստորագրությունն առանձնապես հանդիսավորություն չէր էլ պահանջում, բայց եթե համեմատելու լինենք Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ապա այստեղ, իհարկե, եզրեր պարզապես չկան, քանի որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը իրականացվելու էր Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մակարդակով, որ տեղի էր ունենալու 2013 թվականի նոյեմբերին՝ Վիլնյուսում: Բայց Հայաստանն ինչպես հայտնի է՝ շրջվեց այդ կետից դեռևս սեպտեմբերին, իսկ նախաստորագրեցին փաստաթուղթը Վրաստանն ու Մոլդովան՝ Վիլնյուսի գագաթնաժողովում: Ներկայումս կարիք և իմաստ չկա վերհիշել այդ իրադարձությունները, քանի որ դրանք առանց այդ էլ թարմ և հրատապ են հայաստանյան քաղաքականության օրակարգում:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում