Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խառնվո՞ւմ է քաղաքական, ընտրական գործընթացներին`Aravot.am-ի հարցին, երեկ Գորիսի բնակիչ Հմայակ Ահարոնյանը պատասխանեց. «Ես չեմ կարող էդ հարցին պատասխանել»:
Քաղաքում վախի մթնոլորտ կա՞` հարցրեցինք մեր զրուցակցին, քանի որ տեղացիները խուսափում էին խոսել, հարցերի պատասխանել, մանավանդ, եթե այդ հարցերը վերաբերվում էին նախկին տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հմայակ Ահարոնյանն ասաց`նման բան չկա ու ինքն էլ չցանկացավ այդ թեմայով շատ խոսել:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ նոր մարզպետից գո՞հ են: «Նորմալ ա, ես իրան չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ քաղաքի գեղեցկությունը, մաքրությանը…»,- ասաց մեր զրուցակիցը
Հմայակ Ահարոնյանը ծնվել եւ մեծացել է Գորիսում: Նա որեւէ իշխանության հասցեին թթու խոսք չի ասում. «Մեկ ա , ես աշխատասեր մարդ եմ, սիրում եմ աշխատանքը, հողագործությամբ եմ զբաղվում: Ինձ համար գեղեցկությունը դա է` երկիրը խաղաղ լինի, մարդիկ աշխատեն»:
Կարդացեք նաև
Եվ ՀՀԿ-ին է վստահում, քանի որ իր ներկայացմամբ, «երկար տարի է ապրում ենք այդ կուսակցության տակ», թեեւ համամիտ է, որ ՀՀԿ-ական իշխանությունը ոչինչ չի արել ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար: Բայց նա Գագիկ Ծառուկյանին էլ է վստահում, մյուս ընդդիմադիրներին էլ:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ