«Արթուրը շատ լուսավոր մարդ էր, շատ: Հիշում եմ, որ ինքը անընդհատ ասում էր, որ Աստծո կամքն էր, որ հասավ ՊՊԾ գունդ: Ասում էր ՝անհնար էր, որ կհասնեի, բայց ինչ-որ մի ձեռք ինձ առաջնորդեց: Ոգով շատ ամուր էր, մեծ հավատ ուներ վաղվա օրվա նկատմամբ: Չէր ուզում ձեռքերը ծալած նստել անգամ հիվանդության պարագայում: Պայքարող տեսակ էր, շատ եմ ափսոսում, որովհետեւ մենք մի 5, 6 հանդիպում ենք ունեցել: Վերջին անգամ հիվանդանոցում եմ տեսել՝ մահվանից ժամեր առաջ: Մենք մեղք ունենք՝ ամեն բան պետք է անեինք նրան մի ժամ շուտ ազատելու համար»,-երեկ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի ժամանակ Aravot.am-ին իր հուշերի ու տպավորությունների մասին այսպես էր պատմում երգահան Եղիշե Պետրոսյանը:
Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում նշեց. «Ոչ ոք օրենքի տառին չի հետեւում, կամ ծայրահեղ դեպքում հետեւում են, երբ որ իրենց պետք է լինում: Քմահաճույքով էս մարդուն տարան եւ հասցրեցին մահվան»:
Ամբողջ իրավական համակարգը, դատաբժշկական անձնակազմը, ըստ երգահանի, մեղավոր է «Հաց բերողի» մահվան համար. «Ես տեսնում եմ դավադրություն մեր բոլոր արժեքների նկատմամբ: Այն ինչ որ մեր ազգի մոտ եղել է արժեքավոր եւ ընդունված՝ այդ ամենը փորձում են ապականել: Ես անընդհատ դա եմ տեսնում, թե ապրիլի 2-ին ընտրություններ նշանակելը, այդ օրը մենք ունեինք եւ սգալու բան եւ ինչու չէ՝ նաեւ հպարտանալու բան, որ ամբողջ ազգը համախմբվեց, ցույց տվեց, որ ինքը բռունցք կարա լինի, չարժե այդ ամեն ինչը ծամածռություններով փոխարինել հիմա՝ ընտրություն անունով: Այս մարդու՝ Արթուր Սարգսյանի արարքը կարող էր վարակիչ լիներ մարդասիրության, անձնազոհության, արժանապատվության, սա էսպես արվեց, հրաշալի, լուսավոր տղաներ բանտերում են՝ էդպես ա արվում»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ