Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեեւ գոնե ադրբեջանցիների համեմատ մենք մեզ երջանիկ պիտի համարեինք. «Հրապարակ»

Մարտ 22,2017 10:19

Երջանիկ երկրների շարքում Ադրբեջանը 89-րդն է, Հայաստանը՝ 121։ «Թուրան» ադրբեջանական գործակալության վերլուծական կենտրոնի տվյալներով, Ադրբեջանում աղքատ է բնակչության 49 տոկոսը, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը վերջին երկու տարում կրկնակի կրճատվել է եւ միայն 71 դոլարով է գերազանցում Հայաստանի համապատասխան ցուցանիշը։ Քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների առումով Ադրբեջանում վիճակը պարզապես սոսկալի է, իսկ կոռուպցիան՝ համատարած։ Միջին վիճակագրական ընտանիքը, եթե ունի երկու աշխատող, Ադրբեջանում տարեկան վաստակում է 4,4 հազ. դոլար։. Եվ, այնուամենայնիվ, ադրբեջանցիներն իրենց ավելի երջանիկ եւ հաջողակ են համարում, քան հայերս։

Թեեւ գոնե ադրբեջանցիների համեմատ մենք մեզ երջանիկ պիտի համարեինք։ Չէ՞ որ Արցախ ենք ազատագրել, հաղթել ապրիլյան պատերազմը եւ երեք մատի հայտնի կոմբինացիա ենք ցույց տալիս, երբ հակառակորդը, միջնորդներն ու հայրենական «հողատուները» խոսում են տարածքներ վերադարձնելու գնով խաղաղության մասին։

Հարցումն անցկացվել է ՄԱԿ-ի հովանու ներքո, ինչը բարձրացնում է հավաստիության մակարդակը։ Ահա թե ինչ պիտի հաղթահարել՝ դժբախտության բարդույթը։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031